Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավութօղլուն հեռանում է ոչ թե 23 միլիոնի, այլ 1 մարդու կամքով

Դավութօղլուն հեռանում է ոչ թե 23 միլիոնի, այլ 1 մարդու կամքով
07.05.2016 | 00:56

Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեկնաբանել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահի ու Թուրքիայի վարչապետի պաշտոններից Ահմեդ Դավութօղլուի հեռանալը: Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ 2016-ի մայիսի 4-ին Թուրքիայում իրականացվել է «պալատական հեղաշրջում». «Դա հեղաշրջում է: Հեղաշրջման անունն է Մայիսի 4-ի պալատական հեղաշրջում: Մայիսի 4-ի պալատական հեղաշրջումն իր տեսակով գերազանցեց անգամ փետրվարի 28-ին (1997 թվականի փետրվարի 28-ին զինվորականների ճնշման ներքո տապալվեց Նեջմեթթին Էրբաքանի կոալիցիոն կառավարությունը, որ Թուրքիայում հայտնի է որպես հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջում): Պարոն Դավութօղլուն զբաղեցրած պաշտոնից հեռանում է ոչ թե 23 միլիոն մարդու, այլ մեկ մարդու կամքով: Այդ մեկ մարդը մայիսի 4-ին պալատական հեղաշրջում իրականացրած անձն է: Այդ մարդը չի ցանկանում, որ երկրում լինի ժողովրդավարություն, նա ցանկանում է բռնապետական ռեժիմ»: Ահմեդ Դավութօղլուի գլխավորած ԱԶԿ-ն 2015-ի նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված կրկնական խորհրդարանական ընտրությունների արդյունքում հավաքել է ողջ քվեների 49,49 տոկոսը՝ 23673541 քվե: Ահմեդ Դավութօղլուն գերազանցել է երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեկորդը, որի գլխավորած ԱԶԿ-ն 2011-ի հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ստացել էր 2 միլիոն քվե պակաս:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ