Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպական միությանը հասեցագրված խոսքում ասել է. - «Մենք գնում ենք մեր ճանապարհով, դուք գնացեք ձեր ճանապարհով»: Էրդողանն այս բովանդակությամբ հայտարարությունը հնչեցրել է՝ վերահաստատելով, որ Թուրքիան չի փոխի ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը՝ վիզայի ազատականացման հնարավորության դիմաց: