Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ղազախստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Ղազախստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.05.2016 | 01:02

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:
Նախագահը, պաշտոնն ստանձնելու կապակցությամբ հաջողություններ մաղթելով դեսպանին, հույս է հայտնել, որ Ուրազաևն ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Նա կարևորել է միջազգային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով հատկապես ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում հայ-ղազախական հարաբերությունների զարգացումը՝ ուղղված փոխադարձ շահերի հարգման վրա և ելնելով դաշնակցային համերաշխությունից:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ