Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան-Դավութօղլու՝ 20:0

Էրդողան-Դավութօղլու՝ 20:0
07.05.2016 | 11:49

Մայիսի 5-ին հրաժարական է տվել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Հրաժարականի պատճառը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հակասություններն են: «Հուրիեթը» նշել է նրանց 20 տարաձայնությունները:


1. Գերագույն դատարան
Դավութօղլուն խորհուրդ էր տալիս նախկին նախարարներ Զաֆեր Չաղլայանին, Մուամեր Գյուլերին, Էգեմեն Բաղըշին և Էրդողան Բայրաքթարին կոռուպցիոն գործով արդարացման համար դիմել Գերագույն դատարան, Էրդողանը դեմ էր:
2. Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդան
Դավութօղլուն կողմ էր, որ ԱՀԿ ղեկավար Հաքան Ֆիդանը մասնակցի 2015-ի հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններին, Էրդողանը պահանջել է, որ Ֆիդանը մնա իր պաշտոնում:
3. Կուսակցական ցուցակ
Դավութօղլուն և Էրդողանը լուրջ հակասություններ են ունեցել 2015-ի խորհրդարանական ընտրություններին կուսակցության ցուցակի հարցով:
4. «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր կոմիտե
Թեկնածուների ցուցակի շուրջ վեճ էր առաջացել, երբ Էրդողանի մերձավոր անձանցից Բինալի Յըլդըրըմը պատվիրակների աջակցությունն էր ստացել ընտրվելու համար: Էրդողանը Յըլդըրըմին օգտագործել է Դավութօղլուի դեմ:
5. Կոալիցիա
2015-ի հունիսի 7-ի ընտրություններից հետո Դավութօղլուն կողմ էր կոալիցիա կազմելուն, Էրդողանը նոր ընտությունների էր ձգտում: Հաղթեց Էրդողանը:
6. Կառավարություն
Դավութօղլուն դեմ էր, որ նախարար դառնան Բինալի Յըլդըրըմը և Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը:
7. Սերտ հարաբերություններ Առընչի և ուրիշների հետ
Դավութօղլուի և նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչի սերտ հարաբերությունները բանավեճի առարկա էին դարձել Դավութօղլուի և Էրդողանի խորհրդականների միջև:
8. Նախագահություն
Դավութօղլուն դեմ է կառավարման նախագահական համակարգին: Նա ասել է, որ եթե պաշտպանի նախագահական համակարգը, ինքն իրեն կհակասի:
9. Նոր սահմանադրություն
Դավութօղլուն ցանկանում էր նոր սահմանադրությունը խորհրդարանին ներկայացնել հնարավորինս շուտ, Էրդողանը միջամտում էր՝ դանդաղեցնելով գործընթացը:
10. Թափանցիկություն
Դավութօղլուն ցանկանում էր թափանցիկ դարձնել պաշտոնյաների սեփականության տեղեկատվությունն ու ընտրական ծախսերը: Էրդողանի արձագանքն առաջարկին բացասական էր:
11. Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների անձեռնմխելիությունը
Էրդողանը բազմիցս հայտարարել է ԺՀԿ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտության մասին, Դավութօղլուն երկար ժամանակ այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել։
12. Քրդստանի աշխատավորական կուսակցություն
Դավութօղլուն ասել է, որ եթե ՔԱԿ-ը դադարեցնի զինված գործողությունները, բոլոր հարցերը կարող են քննարկվել, Էրդողանը կարծում էր, որ քրդական խնդրի միակ լուծումը ռազմականն է:
13. Ահաբեկչության սահմանում
Էրդողանը ցանկանում էր նորովի սահմանել ահաբեկչություն տերմինը, սակայն Դավութօղլուն քայլեր չի ձեռնարկել:
14. ՔԱԿ աջակիցներին զրկել քաղաքացիությունից
Դավութօղլուն հայտարարել է, որ ՔԱԿ աջակիցներին քաղաքացիությունից զրկելն օրակարգի հարց չէ, Էրդողանը հորդորում էր ՔԱԿ աջակիցների դեմ ձեռնարկել բոլոր միջոցները, այդ թվում, քաղաքացիությունից զրկելը:
15. Բյուրոկրատիա
Ընտրություններից հետո Դավութօղլուն մերժել է մի շարք պաշտոնյաների նշանակումը, սակայն նրանք նշանակվել են Էրդողանի միջամտությունից հետո:
16. Գիտնականներ
Դավութօղլուն դեմ էր մի շարք գիտնականների դատելուն, որ երկրի հարավ-արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու համար ստորագրահավաք էին սկսել: Էրդողանը նրանց անվանեց դավաճան:
17. Ջումհուրիյեթի լրագրողներ Դյունդարը և Գյուլը
Դավութօղլուն հայտարարել է, որ կսպասի Ջումհուրիյեթ թերթի լրագրողներ Դյունդարի և Գյուլի դատին, մինչդեռ Էրդողանը նշել է, որ չի հարգում Սահմանադրական դատարանի որոշումը, որ ազատ է արձակել լրագրողներին:
18. Օբամա
Դավութօղլուի հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ հետաձգվել է, որովհետև Էրդողանին անհանգստացրել էր:
19. Ներկուսակցական երկրորդ առճակատում
Ապրիլի 29-ին ԱԶԿ նոր վարչությունը վարչապետին զրկել է կուսակցական պաշտոնյաների նշանակելու լիազորությունից:
20. Պելիկան Բրիֆ
Էրդողանի և Դավութօղլուի բանակցություններից հետո «Պելիկան Բրիֆ» ավանումով բլոգ է հայտնվել, որը մեծ արձագանք է ստացել Թուրքիայում: Համանուն ֆիլմի անունով ակնարկ էր արվում, որ Դավութօղլուն դավադրության մեջ է Արևմուտքի հետ:

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ