Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել լեյբորիստ Սադիկ Հանը՝ այդ պաշտոնում առաջին մուսուլմանը: Էթնիկ պակիստանցի Հանը 46 տարեկան է, բանվորական ընտանիքից: Նրա հայրը եղել է ավտոբուսի վարորդ: Հանը իրավաբան է, մասնագիտացած մարդու իրավունքների մեջ: 2008-09-ին նա եղել է տեղական ինքնակառավարման նախարար: 2009-2010-ին՝ տրանսպորտի նախարար:
2013 և 2015-ին Հանը Բրիտանիայի մուսուլմանների մեջ անվանվել է «տարվա քաղաքական գործիչ»: Նրա ծրագրի հիմնական կետերն են՝ բնակելի շինարարության զարգացումը, սոցիալական ոլորտը, հասարակական տրանսպորտային ծառայությունների գնաճի սահմանափակումը, Հիթրոու օդանավակայանի ընդարձակման պլանից հրաժարումը: