Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փարիզում կկառուցվի նոր թանգարան

Փարիզում կկառուցվի նոր թանգարան
07.05.2016 | 12:29

Աշխարհում գոյություն ունեցող արվեստի գործերի ամենամեծ մասնավոր հավաքածուներից մեկը կտեղակայվի փարիզյան նոր թանգարանում` Լուվրից մի քանի քայլ հեռավորությամբ: Euromag-ի հաղորդմամբ` ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոն, որ Christie's աճուրդի տան սեփականատերն է, նոր թանգարանում կցուցադրի իր 1.2 մլրդ արժողությամբ հավաքածուն՝ ժամանակակից վարպետների գլուխգործոցներից: Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն կառուցվելիք հաստատությունն անվանել է «մեծ նվեր Փարիզին»: 79-ամյա Պինոն հսկայածավալ հավաքածու է ստեղծել: Նրա հավաքածուն այժմ ցուցադրվում է Վենետիկի 4 թանգարաններում: Նոր թանգարանը կբացվի 2018-ին:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ