Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիայի հարցով բանակցություններում հաջողվել է զգալի արդյունքի հասնել

Սիրիայի հարցով բանակցություններում հաջողվել է զգալի արդյունքի հասնել
08.05.2016 | 02:27

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցություններում, որոնց աջակցում են ՌԴ-ն ու ԱՄՆ-ը, հինգ տարվա մեջ առաջին անգամ զգալի առաջընթաց է արձանագրվել: Նա ընդգծել է, որ մերձավորարևելյան այդ երկրում հակամարտության կարգավորումը կարող է լինել բացառապես քաղաքական որոշումների ճանապարհով։

«Դա հաջողության երաշխիք չէ, սակայն ավելին է, որին մենք կարողացել ենք հասնել 5 տարիների ընթացքում։ Դրա վրա մենք պետք է աշխատենք։ Մեզ չենք կարող թույլ տալ Սիրիայում ևս 5 տարվա պատերազմ, փախուստ, ավերում»,- ասել է Շտայնմայերը։ Նրա խոսքով՝ չնայած Ռուսաստանը Սիրիայում իր շահերն է հետապնդում, սակայն նրան ձեռնտու չէ երկրի ամբողջական փլուզումը։

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ