Թուրքական «Ջումհուրիեթի» գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի նկատմամբ նախօրեին Ստամբուլի դատարանի շենքի դիմաց մահափորձի գործով երեք մարդ է ձերբակալվել՝ հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։ Մուրադ Շ.-ի և նրա երկու ընկերների նկատմամբ քրգործ է հարուցվել Դյունդարին ահաբեկելու, անպատվելու և վնասելու մեղադրանքով։ Մայիսի 6-ին թուրքական դատարանը հրապարակել է «Ջումհուրիեթի» գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի գործով վճիռը՝ նրանց դատապարտելով 5 տարի 10 ամսվա և 5 տարվա ազատազրկման։ Նախքան դատավճռի հրապարակումը՝ դատարանի շենքի դիմաց անհայտ անձը կրակել է Դյունդարի ուղղությամբ՝ թեթև մնասելով նրա ոտքը։