Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանի երեխաները լողում են փողերի մեջ

Էրդողանի երեխաները լողում են փողերի մեջ
08.05.2016 | 02:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երեխաները լողում են շքեղության մեջ, մինչդեռ Էրդողանի եկամուտը կազմում է 50 000 եվրո: Ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ միջոցներ ունի Էրդողանի ընտանիքը՝ գրում է Bild-ը: Էրդողանի երեխաները բնակվում են շքեղ վիլլաներում և սեփական բիզնեսներ ունեն, որոնք առանձնապես թափանցիկությամբ աչքի չեն ընկնում: Թուրքիայի նախագահի կրտսեր որդին` Բիլալը, մեկ անգամ չէ, որ հայտնվել է փողերի լվացման սկանդալների կենտրոնում: Նա քրոջ` Էսրայի հետ, 2013-ին ներգրավված է եղել կոռուպցիոն սկանդալում:

Անցյալ տարի բացահայտվել է, որ Բիլալը հովանավորում է թուրք գործարարներին, որ ամեն տարի 500 մլն դոլար ծավալով գաղտնի նավթային գործարքներ են իրականացնում «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ: «Այժմ Էրդողանը ցանկանում է ընդլայնել իր «կլանի» ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական ազդեցությունը: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականից հետո Էրդողանը նրա պաշտոնում է առաջադրում իր փեսային, որը հավատարիմ է Էրդողանի քաղաքականությանը»,- եզրափակում է գերմանական պարբերականը:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ