Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը պաշտոնանկ է արել նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմիին, որ աշխատում էր 1995-ից՝ հայտնում է Reuters-ը: Նրան փոխարինել է Հալիդ ալ-Ֆալիհը, որ առողջապահության նախարարն էր: Թագավորը որոշել է փոխել գերատեսչության անվանումը՝ դարձնելով էներգետիկայի, արդյունաբերության և օգտակար հանածոների արդյունահանման նախարարություն: