Բեռլինում տեղի են ունենում միանգամից մի քանի ցույցեր՝ կաթվածահար անելով քաղաքի կենտրոնի երթևեկությունը: Ոստիկանության տվյալներով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականության և փախստականների ընդունման դեմ ցույցին մասնակցել է շուրջ հազար մարդ: Ցույցի մասնակիցները վանկարկում են՝ «Մերկելը պետք է հեռանա»: Ակցիային մասնակցում են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության, PEGIDA հակաիսլամիստական շարժման ներկայացուցիչները: Քաղաքի կենտրոնում նույնպես տեղի են ունենում ակցիաներ՝ կազմակերպված ձախերի և հակաֆաշիստների կողմից: Ոստիկանության տվյալներով՝ այնտեղ հավաքվել է մոտ 7 հազար մարդ: