Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքը այլ երկրների ևս կմղի նման քայլի

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքը այլ երկրների ևս կմղի նման քայլի
09.05.2016 | 13:34

ԵՄ 8 խոշոր պետություններում հարցվածների մոտ կեսը (48%) կարծում է, որ եթե Մեծ Բրիտանիան լքի ԵՄ-ն, այլ երկրներ ևս կարող են դիմել նման քայլի՝ ըստ Ipsos-MORI անկախ գործակալության հետազոտության։ Հարցվածների առնվազն 49%-ը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները կողմ կարտահայտվեն ԵՄ-ից դուրս գալուն, որ հարցման մասնակիցների 51%-ի կարծիքով՝ կվնասի ԵՄ տնտեսությունը, 36 տոկոսի կարծիքով՝ Բրիտանիայի տնտեսությունը։ Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Լեհաստանից, Իսպանիայից և Շվեդիայից հարցվածների 45%-ը կողմ է, որ իրենց երկրներում ևս անցկացվի հանրաքվե: Իտալիայում ԵՄ կազմից դուրս գալու օգտին պատրաստ են քվեարկել հարցման առավել մեծ թվով մասնակիցներ (48%), ամենաքիչը՝ Լեհաստանում (22%)։ Հարցումն անցկացվել է մարտի 25-ապրիլի 8-ը՝ 6000 անձանց շրջանում։

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ