Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գեորգի Մարգվելաշվիլի. Ես վստահ եմ, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ

Գեորգի Մարգվելաշվիլի. Ես վստահ եմ, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ
09.05.2016 | 13:35

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի հասարաությունն ու քաղաքական ղեկավարությունն ամուր շարժվում են եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղղությամբ։ Նա վստահ է, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ: «Մենք պետք է կառուցենք եվրոպական արժեքներով հասարակություն՝ հենված ազատության իդեալների վրա։ Մեր քաղաքական ղեկավարությունն ու հասարակությունը հստակ ու ամուր քայլերով շարժվում են դեպի եվրոպական ընտանիք։ Այդ մասին վկայում են մեր համաձայնագրերը, քաղաքական գործընթացներն ու դրա հաստատումը կլինին եվրոպական չափանիշներով ընտրությունները, որոնք կանցկացվեն աշնանը։ Ապագայում բազում հաղթանակներ են սպասվում եվրոինտեգրման ճանապարհին։ Ես վստահ եմ, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ»,- ասել է նա:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ