Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը ԵՄ-ին անդամակցությունը ռազմավարական նպատակ է համարում

Էրդողանը ԵՄ-ին անդամակցությունը ռազմավարական նպատակ է համարում
10.05.2016 | 01:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցությունն իր երկրի ռազմավարական նպատակն է՝ հաղորդում է Reuters-ը: Նա նշել է, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի հույս ունի և որ դա իր հերթին կօգնի արագացնել անդամակցության գործընթացը: Մայիսի 6-ին նա կոշտ քննադատել էր եվրոպական իշխանություններին՝ վիզաների չեղարկման համար չափազանց խիստ չափանիշների համար: «Այն պահին, երբ Թուրքիան հարվածների է ենթարկվում ահաբեկչական կազմակերպությունների և նրանց բացահայտ կամ գաղտնի աջակցող ուժերի կողմից, ԵՄ-ն պահանջում է փոխել ահաբեկչության մասին օրենքը: Նրանք ասում են. «Ես կչեղարկեմ վիզային ռեժիմը, և դա իմ պայմանն է»: Կներեք, մենք գնում ենք մեր ճանապարհով, իսկ դուք գնացեք ձեր ճանապարհով: Համաձայնագրեր կնքեք ում հետ ցանկանում եք»,- ասել էր նա Ստամբուլում ելույթի ժամանակ: Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովն առաջարկել էր ԵՄ-ին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է ամբողջովին կատարել ԵՄ-ի բոլոր 72 պահանջները, որ հասնի վիզային ռեժիմի չեղյալ հայտարարմանը: «Քանի դեռ Թուրքիան չի կատարել բոլոր պահանջները, վիզային ռեժիմի չեղյալ հայտարարում չի կարող լինել: Գոյություն ունի 72 պարտադիր չափանիշ: Դրանցից շատերը դեռ մնում են չկատարված: Դա մասնավորապես վերաբերում է իրավական պետության սկզբունքին, որը Թուրքիան պարտավոր է պահպանել: Եվրոպայի համար Թուրքիան շարունակում է մնալ բարդ զրուցակից: Մենք սպասում ենք բարձրացրած հարցերի պատասխանին»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ