Արդեն մոտ ժամանակներս Ղարաբաղի հարցով պետք է հանդիպումներ լինեն՝ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ պլանավորվում են, թե ոչ: Նրա խոսքով՝ հանդիպումներն անհրաժեշտ են, քանի որ հակամարտությունը կարելի է լուծել միայն բանակցային ճանապարհով:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է Ռուսաստանը նախկինում չձեռնարկած քայլերի դիմել Հայաստանի հետ սահմանին և ԼՂՀ զորքերի շփման գծում Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար, Վոլինկինը պատասխանեց. «Ռուսաստանը միշտ ջանքեր է գործադրել այդ հակամարտության կարգավորման համար, այդ ջանքերը շարունակվելու են: Բնականաբար կլինեն հանդիպումներ, այդ հարցի շուրջ զրույցներ: Ես կարծում եմ, որ դա կլինի մոտ ժամանակներս»: