Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսևորման դեմ

Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսևորման դեմ
10.05.2016 | 01:40

Շուշիի ազատագրումը բեկումնային էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում և գուցե պատահական չէ, որ ձեռք բերված հաղթանակը համընկնում է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա հետ՝ ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, այսօր Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսևորման դեմ։ «Ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմ, այն, ինչին մենք ականատես եղանք ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Ի՞նչ են, եթե ոչ ֆաշիզմ, այլատյացությամբ, անհանդուրժողականությամբ և թշնամանքով լի հայտարարությունները, որոնք հնչում են Բաքվից։ Այսօրվա տոնը վառ ապացույց է, թե ինչ է լինում ֆաշիզմի վերջը»,- ընդգծել է ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ