Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վլադիմիր Դորոխին. Մենք կողմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Վլադիմիր Դորոխին. Մենք կողմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
10.05.2016 | 12:37

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին: «Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորմանը՝ հենված միջազգային իրավունքի նորմերի ու այն բոլոր անձանց շահերի վրա, որոնք բնակվում են այդ տարածաշրջանում»,- ասել է նա: Դեսպանի խոսքով՝ հարցի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը հնչեցվել է բազմիցս. «Այն հնչեցրել են թե արտգործնախարարը, թե նախագահի մամլո քարտուղարը»:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ