Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դոնալդ Տուսկ. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են ուժեղացվել

Դոնալդ Տուսկ. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են ուժեղացվել
10.05.2016 | 12:41

ԵՄ-ի և G7-ի երկրների պատժամիջոցները, որ սահմանվել են Ռուսաստանի դեմ Դոնբասի հակամարտության պատճառով, կարող են խստացվել, քանի դեռ շարունակվում է ռուսական ագրեսիան՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը վերջին 2 տարիներին ԵԽ գործունեության արդյունքներով իր հաշվետվությունում։ «G7-ի առաջնորդները հաստատել են իրենց ընդհանուր դիրքորոշումը 2015-ի հունիսին Էլմաուում կայացած գագաթնաժողովում և հստակ հայտարարել, որ պատրաստ են հետագա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի համար գնի բարձրացման նպատակով՝ այն դեպքում, եթե նրա գործողությունները պահանջեն դա»,- հայտարարել է Տուսկը։ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները կգործեն մինչև Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը։ «Զուգահեռաբար մենք ՈՒկրաինային ապահովել ենք մեր աջակցությամբ (ներառյալ ֆինանսական)՝ օգնելու երկրին կայունության, արդիականացման և բարեփոխումների իր դժվարին ճանապարհին»,- ասվում է հաշվետվությունում։

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ