ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ըստ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանի, կայցելի Բաքու։ APA գործակալությունը, վկայակոչելով դեսպանին, նշում է, որ Շտայնմայերը Ադրբեջան կայցելի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...