Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հարձակում Բավարիայի կայարանում

Հարձակում Բավարիայի կայարանում
10.05.2016 | 23:16

Գերմանիայում մահացել է այսօր առավոտյան Բավարիայի երկաթուղային կայարանում հարձակման ենթարկվածներից մեկը: Տուժել է չորս հոգի, մեկը ծանր վիրավորվել էր: Հարձակվողը ձերբակալվել է՝ հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը: Հարձակումը տեղի է ունեցել Մյունխենից արևելք գտնվող Գրաֆինգ քաղաքի կայարանում: Ձերբակալվածի ինքնության մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Վկաների պատմելով՝ տղամարդը «Ալլահ աքբար» բացականչություններով հարձակվել է ուղևորների վրա:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ