Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի դիրքորոշումն Ասադի ճակատագրի հարցում փոխվել է

ԱՄՆ-ի դիրքորոշումն Ասադի ճակատագրի հարցում փոխվել է
10.05.2016 | 23:19

ԱՄՆ-ն այլևս չի շեշտում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցը, և նրա հեռանալն այլևս սիրիական բանակցությունների նախապայման չէ՝ «Իզվեստիաին» հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի դիրքորոշման մեջ բանակցային գործընթացի սկսվելուց հետո փոփոխություններ են եղել։ «Առաջ անկյունաքարային էր Ասադի հեռացման հարցը, նշվում էր, որ առանց այդ հարցի հնարավոր չէ բանակցել: Այժմ, երբ ժամանակ է անցել, պարզ է դառնում, որ այդ հարցն այլևս նախապայման չէ: Այդ հարցում առաջընթաց կա, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ նրանք շարունակում են ասել, որ Ասադը քաղաքական ապագա չունի և պետք է հեռանա»,-ասել է ռուս դիվանագետը: Գատիլովը նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է հասնել Ասադի հեռացմանը Ռուսաստանի համաձայնությանը՝ բանակցային գործընթացի ավարտին: «Մենք շարունակում ենք ասել, որ Ասադի քաղաքական ճակատագրի հարցը լուծելու ենք ոչ թե մենք, այլ՝ ինչպես գրված է 2012-ի Ժնևյան կոմյունիկեում և դրան հաջորդած փաստաթղթերում՝ այդ թվում Սիրիայի աջակցության միջազգային խմբի»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ