Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աֆղանստանցի իսլամիստներն ահաբեկչություններ էին նախապատրաստել Հռոմում և Լոնդոնում

Աֆղանստանցի իսլամիստներն ահաբեկչություններ էին նախապատրաստել Հռոմում և Լոնդոնում
11.05.2016 | 11:38

Իտալիայի հարավային Բարի նավահանգստային քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Աֆղանստանից 2 տղամարդու, որ կասկածվում են Իտալիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում կարևոր օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ՝ գրում է BBC-ն: Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով` ոստիկանությունը որոնում է ևս 3 աֆղանստանցու, որոնցից 2-ը, հնարավոր է, վերադարձել են հայրենիք:
Ձերբակալվածների բջջային հեռախոսներում հայտնաբերվել են Բարիի, Հռոմի և Լոնդոնի տարբեր թաղամասերի և առևտրային կենտրոնների, հյուրանոցների լուսանկարներ: Երկու ձերբակալվածները` 23-ամյա Խակիմ Նասրին և 29-ամյա Գուլիստան Ախմադզայը, ապրում են Բարի քաղաքում, որտեղ նրանց ապաստան են տվել իտալական իշխանությունները:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ