Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանի վայրագություններին, ասաց, թե երկրի ու տարածաշրջանի համար շատ կարևոր է խաղաղությունը, որ հնարավոր լինի անվտանգության մեջ հետամուտ լինել զարգացման հեռանկարներին:
«ՄԱԿ-ի անունից կարող եմ ասել և սա հենց այն է, ինչը ՄԱԿ-ի քարտուղարը երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ ցանկանում ու խրախուսում ենք թշնամական գործողությունների դադարեցումը, որ խաղաղություն հաստատվի և հնարավոր լինի զարգացում ապահովել: Սա ոչ կառավարության, ոչ էլ ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, այլ ամբողջ հասարակությունը պետք է ուժերը համախմբի, որ այդ նպատակներին տիրություն անի ու նպաստի դրանց ձևավորմանն ու իրականացմանը»,- հայտարարեց Բրեդլի Բուզետոն: