Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպմանը բեկում չի գրանցվել

«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպմանը բեկում չի գրանցվել
12.05.2016 | 11:16

«Նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում բեկում չի գրանցվել՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լաուրա Գրյունևալդը հայտնել է, որ Բեռլինի հանդիպման արդյունքներով ամփոփիչ հայտարարություն չի սպասվում։ Շտայնմայերն ընդգծել է, որ բանակցությունների մթնոլորտն ավելի լավ է եղել, քան 2 ամիս առաջ։ Նա նշել է, որ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության համար հնարավորությունների ընդլայնման մասին։ Արտգործնախարարները հաստատել են Դոնբասում ընտրությունների անցկացման ապահովման անհրաժեշտությունը՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները նշել են Դոնբասում քաղաքական կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությունը և ընդգծել հակամարտության մասնակիցների համընդհանուր համաներման անհրաժեշտությունը, առանց դրա Դոնբասում «ընտրություններն անհնարին են»։

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ