ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ անդամությունը Եվրամիությանը ուժեղացնում է Մեծ Բրիտանիայի դերը միջազգային ասպարեզում։ Նա դեմ է երկրի՝ Եվրամիությունից դուրս գալու մտադրությանը։ Հունիսի 23-ին այս հարցով Միացյալ Թագավորությունում հանրաքվե կանցկացվի։