Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե կդիմի միջազգային դատարան՝ բողոքարկելով ԱՄՆ որոշումը իրանական փողերը ամերիկյան բանկերում սառեցնելու մասին։ «Մենք հետ կբերենք այդ 2 միլիարդ դոլարը»,- հայտարարել է Ռոհանին։ ԱՄՆ գերագույն դատարանը հրաժարվել է Իրանի կենտրոնական բանկին վերադարձնել 2 միլիարդ դոլար սառեցված ակտիվները՝ պատճառաբանելով, որ այս գումարը պետք է տրվի ամերիկյան ընտանիքներին, որոնց հարազատները զոհ են դարձել 1983-ին Բեյրութում ահաբեկչությանը։ Ավելի քան 1000 ամերիկացիներ պահանջել են փոխհատուցում ահաբեկչության համար, որի կազմակերպմանը, ինչպես նրանք են պնդում, մասնակցել է Իրանը։
Ամերիկյան խաղաղապահների զորամասը 1983-ի հոկտեմբերի 23-ին ենթարկվել է հարձակման։ Զոհվել է 241 ամերիկացի զինվորական, ընդհանուր առմամբ զոհվել է 300 խաղաղապահ, որ ՄԱԿ-ի առաքելությունն էր իրականացնում Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ։