Մերձավոր Արևելքում իր նպատակներին հասնելու համար Թուրքիային անհրաժեշտ է Մոսկվայի հետ կարգավորել հարաբերությունները: Սակայն Անկարան հերթական անգամ բաց է թողել այդ հնարավորությունը` ազատ արձակելով Ալպարսլան Չելիկին, որը կասկածվում է ռուս օդաչու Օլեգ Պեշկովին գնդակահարելու մեջ՝ կարծում են Stratfor կենտրոնի վերլուծաբանները: Նրանց տեսակետից` Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները խճճված են և ավելի խոր են, քան Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումը: Stratfor-ը գրում է, որ Թուրքիան ջանում է իր ազդեցությունը տարածել Սիրիայի հյուսիսում, որտեղ ապրում են քրդերը: Սակայն այդ տարածքները մասամբ պահում են ահաբեկչական խմբավորումները, որոնց դեմ կռվում է Բաշար Ասադի բանակը, ում աջակցում է Ռուսաստանի օդուժը: