Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
12.05.2016 | 11:29

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բեռլինում հանդիպել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Հանդիպման ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել համագործակցման ներկա վիճակի և հեռանկարային զարգացման, հայ-ադրբեջանական հակամարտության, միջազգային և այլ հարցերի մասին:
Մամեդյարովը մանրամասն տեղեկացրել է առաջնագծի վերջին լարվածության, Հայաստանի զինված ուժերի սադրանքների և հայկական կողմից ծանր հրետանիով քաղաքացիական բնակչության գնդակոծման մասին:

Նա ասել է, որ հակամարտության լուծման համար առաջին հերթին հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի բռնազավթված տարածքներից և սկսվի քաղաքական գործընթաց: Նախարարը նշել է ԵԱՀԿ խմբի ակտիվության կարևորությունը հակամարտության լուծման գործում և հույս է հայտնել, որ այդ կապակցությամբ Գերմանիան ԵԱՀԿ նախագահության ժամանակաշրջանում կարող է ունենալ իր ներդրումը:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ