Գերմանացի ընտրողները հոգնել են Անգելա Մերկելից և չեն ցանկանում, որ 11 տարի անց՝ 2017թ., նա կրկին գլխավորի կառավարությունը՝ գրում է Deutsche Welle-ը՝ վկայակոչելով Cicero ամսագրի պատվերով INSA ընկերության հարցումը: Հարցման արդյունքներով՝ գերմանացիների մոտ երկու երրորդը՝ մոտ 64%-ը, դեմ է, որ դաշնային կանցլերը և նրա «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը կառավարությունը գլխավորեն հաջորդ տարի դաշնային ընտրությունների արդյունքներով: Bild-ի համար INSA-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ Գերմանիայի իշխող կոալիցիան դեռ երբեք այսքան ոչ ժողովրդական չի եղել: Եթե դաշնային ընտրությունները անցկացվեին այժմ, իշխող կոալիցիայի անդամ «Քրիստոնեա-դեմոկրատական միության» և «Քրիստոնեա-սոցիալական միության» օգտին կքվեարկեր հարցվածների 30,5 տոկոսը:
Մերկելի միգրացիոն քաղաքականությանը դեմ հանդես եկեղ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ավելի ժողովրդական է դառնում և վայելում է հարցվածների 15%-ի աջակցությունը: Մերկելի ժողովրդականությունը նվազել է, երբ նրա միգրացիոն քաղաքականության հետևանքով Մերձավոր Արևելքի երկրներից Գերմանիա է ժամանել 1 մլն-ից ավելի փախստական: