Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Միգրացիայի վերաբերյալ Թուրքիայի և ԵՄ-ի միջև գործարքը մեռած չէ

Միգրացիայի վերաբերյալ Թուրքիայի և ԵՄ-ի միջև գործարքը մեռած չէ
12.05.2016 | 23:12

Հակաահաբեկչական օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելուց Անկարայի հրաժարվելը չի ազդում միգրացիայի վերաբերյալ Թուրքիայի և ԵՄ-ի միջև համաձայնագրի վրա՝ Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը: «Պատասխանը շատ հեշտ է. ոչ, գործարքը մեռած չէ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե օրենսդրական փոփոխություններ կատարելուց Անկարայի հրաժարվելը չի՞ նշանակում, որ կողմերի միջև գործարքը մեռած է:

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Անկարան կատարել է ԵՄ-ի հետ վիզաների չեղարկման համար անհրաժեշտ բոլոր 72 պայմանները:
Անցած չորեքշաբթի Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին չեղարկել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի վիզաների չեղարկման համար մնացյալ հինգ պայմանները: Նախօրեին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը կսկսի Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցի օրենսդրական գործընթացը, երբ Անկարան առանց բացառության կատարի ԵՄ-ի պահանջները:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ