Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ ԱԳՆ. Հաջորդ շաբաթ Վիեննայում Ղարաբաղի հարցով հանդիպում է նախատեսված

ՌԴ ԱԳՆ. Հաջորդ շաբաթ Վիեննայում Ղարաբաղի հարցով հանդիպում է նախատեսված
12.05.2016 | 23:21

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է Վիեննայում` հաջորդ շաբաթ, դրան կարող են միանալ ՌԴ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարները եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հաջորդ շաբաթ Վիեննայում նախատեսվում է, ընդգծում եմ, նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ենթադրվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությունը: Հիմնական նպատակը` խորհրդակցությունները, որոնք մշակվում են, որոնք հնարավոր են, կայանում է նրանում, որ փորձ արվի ուժեղացնել հրադադարի ռեժիմը, նվազեցնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել վստահության կոնկրետ միջոցների մասին», -ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ