Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել կայունացնել ԼՂ-ում հրադադարի ռեժիմը՝ բանակցությունների անցնելու համար

Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել կայունացնել ԼՂ-ում հրադադարի ռեժիմը՝ բանակցությունների անցնելու համար
12.05.2016 | 23:22

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության թեման՝ ըստ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքի։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար քաղաքական լուծում գտնելու նպատակով։ Շտայնմաները կոչ է արել, որպես առաջին քայլ, կայունացնել գործող հրադադարի ռեժիմը, որ վերջապես հնարավոր լինի քաղաքական բանակցություններ վարել երկարաժամկետ լուծում գտնելու համար։
«ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանակներում Գերմանիան հավատարիմ է մնալու հակամարտության լուծման ուղիներ փնտրելուն։ Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությանը, որի նպատակն է հակամարտության բոլոր կողմերի հետ լուծում գտնել»,- ասված է Շտայնմայերի հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ