Ջորջ Քլունին հայտարարել է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում, քանի որ ամերիկյան հասարակությունը չպետք է վախով ղեկավարվի: «Դոնալդ Թրամփը չի կարող դառնալ նախագահ: Վախը չի կարող ղեկավարել մեր երկիրը: Մենք չենք վախենում մուսուլմաններից կամ ներգաղթյալներից կամ կանանցից: Մենք չենք պատրաստվում ոչնչից վախենալ»՝ Ջորջ Քլունիի խոսքը մեջբերում է The Guardian-ը Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ Money Monster ֆիլմի մամուլի ասուլիսում: