Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կրեմլում ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած գործողություն

Կրեմլում ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած գործողություն
13.05.2016 | 12:39

Մոսկվայում կողջունեն ցանկացած գործողություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա տվյալներ չունի Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների նախապատրաստվող հանդիպման մասին. «Այդ տեղեկության վերաբերյալ առայժմ ասելու բան չկա»:

«Անկասկած, Մոսկվայում կողջունեին ցանկացած քայլ, որի նպատակը կլիներ հակամարտության շրջանում լարվածության թուլացումը և վերադարձը երկխոսությանը քաղաքական կարգավորման տարբերակ փնտրելու նպատակով», - ընդգծել է Կրեմլի խոսնակը:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ