Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդուարդ Շարմազանովը՝ բուսաբան

Էդուարդ Շարմազանովը՝ բուսաբան
13.05.2016 | 11:42

Ապրիլյան քառօրյա պատերազմն ավելի ցայտուն դարձրեց առավելություններն ու թերությունները և դրական է, որ կառավարության ղեկավարը հայտարարում է, որ պատրաստակամ է տեսնել այդ թերությունները և վերացնել՝ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել մենաշնորհների դեմ պայքարի խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում:

«Ասվել է մեր հանրությանը, որ մինչ այս ստացած արդյունքները բավարար չեն և կառավարությունը բարձրաձայնում է, որ իրավիճակը, որը կա, մեզ բավարար չեն, անելիքներ ունենք, բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվել: Այս հարցերը քառօրյա պատերազմի արդյունքում օրակարգ չեն բերվել, այլ փետրվարի 12-ին նախագահն արդեն դրա մասին խոսել էր, ուղղակի պատերազմը արագացրել է բարեփոխումների ընթացքը: Միշտ չէ, որ արդյունքները միանգամից երևում են, երբ ցորենը ցանում ես՝ միանգամից պտուղ չի տալիս, պետք է ջրեն, արև լինի, սերմը պետք է փայփայեն, առաջանա պտուղ: Հիմա սերմը ցանել ենք, պետք է փայփայել, որպեսզի պտուղ տա, նաև ժամանակ է հարկավոր, բայց այդ ընթացքում, անհրաժեշտ է, որ տարբեր մոլախոտեր այդ սերմը չուտեն»,-ասաց նա:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ