Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանիայում դատապարտում են մամուլի նկատմամբ էրդողանի վերաբերմունքը

Գերմանիայում դատապարտում են մամուլի նկատմամբ էրդողանի վերաբերմունքը
13.05.2016 | 23:59

Թուրքիայի նախագահի դեմ բողոքները հաճախ արտահայտվում են ինքնատիպ ծաղրական գործողությունների միջոցով: Գերմանիայում շարունակում են բողոքել մամուլի ազատության նկատմամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի ոտնձգությունների դեմ։ Մի խումբ գերմանացի արվեստագետներ իրենց բողոքն արտահայտել են Էրդողանին Ադոլֆ Հիտլերին նմանեցնելով։ Թուրքական «Ջումհուրիյեթ»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում թուրքական դեսպանատան պատին նրանք լուսային էֆեկտների օգնությամբ Էրդողանին պատկերել են հիտլերյան բեղերով՝ օգտագտործելով «նա վերադարձել է» արտահայտությունը։ Շուրջ մեկ ժամ տևած բողոքի ակցիայի կազմակերպիչներն իրենց համերաշխությունն են հայտնել թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին, որ ձերբակալվել են «հակապետական գործունեության և լրտեսության» մեղադրանքով։ Վերջերս էլ Քյոլնի «Urban Burgery» սրճարաններից մեկի ճաշացանկում հայտնվել էր «Էրդողան բուրգեր» անունով նոր ուտեստ։ Այծի պանրով պատրաստված բուրգերների միջոցով սրճարանը պաշտպանել է գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանին։ Նա մարտին գերմանական հեռուստատեսությամբ ցուցադրվող «Neo Magazin Royal» հաղորդման ժամանակ երգիծական բանաստեղծության միջոցով ասել էր, թե Էրդողանը սեռական հարաբերություններ է ունենում այծերի և ոչխարների հետ։

Դրանից հետո Էրդողանը դիմել էր գերմանական իշխանություններին՝ պահանջելով դատական գործ հարուցել Բյոհերմանի արարքի փաստով։ Քյոլնի սրճարանում մեծ պահանջարկ վայելող «Էրդողան բուրգերների» հայտնվելուց հետո սրճարանը երեք օրով փակվել է՝ տեղի տալով թուրք ազգայնականների սպառնալիքներին: «BBC»-ի հաղորդմամբ՝ գերմանական սրճարանը որոշել է շարունակել Թուրքիայի նախագահի անունը կրող բուրգերների վաճառք, քանի դեռ Էրդողանը չի վերանայել մամուլի ազատության հարցում վարքագիծը։ Օրերս սրճարանի ճաշացանկում ավելացել է «Բյոհերմանի թխվածքը», որի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Թուրքիայում բանտարկված լրագրողների աջակցությանը։

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ