Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան. Ոչ մի հարձակում մեզ չի հարկադրի շեղվել Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը պաշտպանելուց

Էրդողան. Ոչ մի հարձակում մեզ չի հարկադրի շեղվել Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը պաշտպանելուց
14.05.2016 | 00:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարություն է տարածել Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալների հետ բախումից հետո, որի ժամանակ սպանվել էր 8 և վիրավորվել նույնքան զինծառայող: «Ոչ մի հարձակում կամ դարան մեզ չի հարկադրի շեղվել Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը պաշտպանելուց:


Քանի դեռ թուրք ժողովուրդը աջակցում է անվտանգության մարմինների անձնազոհ ջանքերին, երկիրը կկարողանա հաջող պայքարել արյունալի բոլոր կառույցների դեմ և դիմակայել ցանկացած կեղտոտ դաշինքի: Մենք շնորհակալ ենք Թուրքիայի ժողովրդին և մասնավորապես տարածաշրջանի բնակիչներին՝ համբերության, հեռատեսության ու աջակցության համար»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ