Թուրքական Internet Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 4-ին նախագահական պալատում հանդիպել էր վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, որից հետո Դավութօղլուն հայտարարեց իր հեռանալու մասին: Հանդիպման ժամանակ Դավութօղլուն խոսել էր վարչապետական ապարատի խնդիրների մասին, Էրդողանը նրան խորհուրդ է տվել չմտահոգվել՝ հայտարարելով, որ Բինալին կլուծի: «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մեծ համագումարը անցկացվելու է մայիսի 22-ին, որի ժամանակ էլ ընտրելու են ԱԶԿ նոր նախագահին, նա էլ կդառնա վարչապետ:
Թեկնածուների թվում են տրանսպորտի, կապի, նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, որ Էրդողանի փեսան է, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: