Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանից այս տարի հավատացյալներ չեն գնա Սաուդյան Արաբիա

Իրանից այս տարի հավատացյալներ չեն գնա Սաուդյան Արաբիա
14.05.2016 | 08:30

Իրանը այս տարի հավատացյալների չի ուղարկի Սաուդյան Արաբիա ամենամյա հաջի՝ մահմեդականների սրբազան վայրեր ուխտագնացությանը: Թեհրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է ուխտագնացությունը վատ կազմակերպելու մեջ, անցյալ տարի 2 հազարից ավելի մարդ մահացավ, այդ թվում՝ 464 իրանցի:


Երկու պետությունների միջև լարվածությունն աճել է այս տարվա հունվարից, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի ենթարկեցին հայտնի իրանցի հոգևորականի, իրանցի ցուցարարները Թեհրանում հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ