Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքին հայերի մասնակցության տեղեկություն չկա

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքին հայերի մասնակցության տեղեկություն չկա
14.05.2016 | 23:41

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքին հայերի մասնակցության տեղեկություն չկա՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Քիչ առաջ եմ կապ հաստատել Մոսկվա, այդ ծեծկռտուքին հայերի մասնակցության մասին տեղեկություն չկա: Ռուսաստանի պատկան մարմիններից նման տեղեկություն չի ստացվել»,- ասաց Տիգրան Բալայանը:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով ծեծկռտուքին մասնակցել են մի քանի ազգերի ներկայացուցիչներ` տաջիկներ, ուզբեկներ, դաղստանցիներ և չեչեններ: Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը մոտ 150 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել հրազենի կիրառմամբ, կան վիրավորներ ու տուժածներ, հայտնաբերվել է մահացած երրորդ անձի դին:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ