Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երևանը «կարմիր գիծ» է քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համար

Երևանը «կարմիր գիծ» է քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համար
14.05.2016 | 23:46

Հայկական կողմը հայտարարեց, որ չի վախենում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և որոշակի հանգամանքների դեպքում վճռականորեն կգնա այդ քայլին: Երևանի պաշտոնատար անձինք վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ դիվանագիտական վերջնագիր են ներկայացնում միջազգային հանրությանը՝ սեփական «կարմիր գիծը» քաշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համար՝ Արեգ Գալստյանը գրել է The National Interest-ում: Բազմաթիվ հայ քաղաքական գործիչներ և փորձագետներ նշում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին բախումները ցուցադրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միակողմանի և պասիվ վերաբերմունքը:

«Երկար ժամանակ Երևանն աչք էր փակում միջնորդների պասիվության վրա և հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմության մասին: Այսօր օրավիճակը փոխվել է: Երևանը դժգոհ է, որ միջազգային հանրությունը հստակ քաղաքական գնահատական չտվեց Ադրբեջանի ագրեսիային՝ փոխարենը նախընտրելով բավարարվել երկու կողմերին ուղղված զգուշավոր կոչով»,- ընդգծել է հեղինակը: Հայկական կողմը կարծում է, որ Բաքուն այդպիսի մոտեցումն ընկալում է որպես «կանաչ լույս» հետագա սրացման համար: «Այս իրավիճակում Երևանը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի: Դա համառորեն պահանջում են հայ հասարակությունն ու սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունները»,- նշել է հեղինակը: Ստեղծված իրավիճակում տարածքային ցանկացած զիջում որպես ազգային դավաճանություն կընկալվի, ինչը կհանգեցնի պետության ղեկից իշխող կուսակցության անխուսափելի հեռացմանը:

«Ադրբեջանի պարագայում իրադրությունն այլ է: Նախագահ Իլհամ Ալիևի կլանի համար Ղարաբաղը բացառապես քաղաքական նշանակություն ունի՝ նրան թույլ է տալիս պահպանել իր ռեժիմի ներքին լեգիտիմությունը: Միջազգային տարբեր հարթակներում Իլհամ Ալիևը միշտ ընդգծել է, որ աշխարհում ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այդ թվում՝ Հայաստանը: Փաստացի Բաքվի համար կարևոր է ոչ թե Ղարաբաղի տարածքը, այլ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ներկայացնելու իրավական հնարավորությունը: Դա դեֆակտո կարող էր ձեռնտու լինել հայկական կողմի համար և դեյուրե բավարարել ադրբեջանական կողմին: Ամեն դեպքում, ապրիլի սկզբին որոշակի շտկումներ արվեցին»,- ընդգծում է հեղինակը:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ