Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանը 7-րդն էր «Եվրատեսիլ-2016»-ում

Հայաստանը 7-րդն էր «Եվրատեսիլ-2016»-ում
15.05.2016 | 17:29

Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը՝ Love Wave երգով, 7-րդ տեղը գրավեց Ստոկհոլմում «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում։ Հաղթեց ՈՒկրաինան՝ Ջամալայի «1944» երգով, երկրորդն Ավստրալիան էր, երրորդը` Ռուսաստանը։
Քարդաշյաններից հետո լավագույնը Հայաստանից՝ BBC-ի արձագանքը Իվետա Մուկուչյանի ելույթին Քարդաշյաններից հետո Հայաստանից դուրս եկած լավագույնը. այսպես է Facebook-ում անդրադարձել BBC-ն «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակչում Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանի ելույթին:

BBC հեռուստառադիոկորպորացիան «BBC Eurovision» ֆեյսբուքյան էջում, հետևելով եզրափակիչին, արձագանքել է մասնակիցներից յուրաքանչյուրի ելույթին:
Կիսաեզրափակիչ մրցույթի ժամանակ Իվետա Մուկուչյանի կատարումից հետո BBC-ն կրկին իր հիացմունքն էր արտահայտել նրա ելույթի առնչությամբ՝ գրելով. Oooooo oooo ooooo oooo Armenia! #Eurovision:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ