Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քերի. Բանակցությունները պետք է շարունակվեն

Քերի. Բանակցությունները պետք է շարունակվեն
17.05.2016 | 18:56

Մայիսի 16-ին Վիեննայում Ղարաբաղյան հարցի շուրջ հանդիպումից առաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: APA գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը իր մտահոգությունն է հայտնել վերջին շրջանում շփման գծի իրադարձությունների առնչությամբ: Ընդգծելով, որ ԱՄՆ նախաձեռությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները որոշել են հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ, Քերին անդրադարձել է հանդիպման ընթացքում մի շարք հարցերի շուրջ որոշակի պայմանավորվածության հասնելուն: ԱՄՆ պետքարտուղարը ցանկություն է հայտնել, որ կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ, ուժեղացնեն վստահության և փոխհամաձայնության ամրապնդման քայլերը: Նա նշել է, որ այդպիսով բանակցային գործընթացը կստանա կառուցողական տեսք: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,- ընդգծել է պետքարտուղար Քերին:


Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին՝ հանդիպումը կազմակերպելու համար, պատրաստակամություն հայտնել շարունակել տվյալ հարցերի շուրջ բանակցությունները:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ