Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը. Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը. Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում
17.05.2016 | 18:57

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 16-ին Վիեննայում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Հանդիպումից հետո տարածած հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները վերահաստատել են՝ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»: Միջնորդները պնդել են 1994 և 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման կարևորությունը: Ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի նախարարները մայիսի 16-ին ուշ երեկոյան տարածած հայտարարությունում, ամփոփելով հանդիպումը, նշում են. «Նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը»:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նաև համաձայնության են եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը զգալիորեն ընդլայնելու շուրջ և պայմանավորվել են շարունակել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը: «Նախագահները համաձայնեցին հաջորդ հանդիպման մասին, որը անցկացվելու է հունիսին` կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում` նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ», - իրենց հայտարարությունը եզրափակում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ