Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովը և Լուկաշենկոն քննարկել են ռուս-բելառուսական հարաբերությունները

Լավրովը և Լուկաշենկոն քննարկել են ռուս-բելառուսական հարաբերությունները
17.05.2016 | 18:58

Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ քննարկել են երկու երկրների հարաբերությունները: Հանդիպման մասին տեղեկություն է հրապարակել բելառուսական պետական BelTA լրատվական գործակալությունը:
«Եվս մեկ անգամ մենք ունենք հնարավորություն՝ քննարկել, պարզել կոնկրետ հարցեր և խնդիրներ, որոնք, ազդեցություն ունեն երկու կողմերի հարաբերությունների վրա»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա հիշեցրել է, որ ռուս-բելառուսական հարաբերությունները վերջերս քննարկվել են նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: «Մենք կարողացանք քննարկել բոլոր հարցերը՝ ընկերական մթնոլորտում: Մենք չունենք փակ թեմաներ», - ասել է Լուկաշենկոն: Նա Սերգեյ Լավրովին հրավիրել է՝ քննարկելու ռուս-բելառուսական հարաբերությունների հեռանկարը՝ ԵՏՄ ձևաչափում: Հանդիպումից հետո լրագրողներին ներկայացնելով ուշադրության արժանացած հարցերը՝ Սերգեյ Լավրովը գնահատել է Բելառուսի նախագահի հետ հանդիպման կարևորությունը՝ նշելով. «Մենք իրապես և ամբողջությամբ կիսում ենք մեր հարաբերությունների կոնցեպցիան, որի մասին Դուք արտահայտվեցիք: Հարցեր են բարձրացնում որոշ երկրներ, դաշնակիցներ: Մենք միշտ հասկանում ենք իրար, չնայած երբեմն խնդրի լուծումը գտնելը պահանջում է ավելին, քան մեկ օրը»: Լավրովը միևնույն ժամանակ ասել է. «Միջազգային իրավիճակը պահանջում է սերտ համագործակցություն, ներառյալ այնպիսի հարցերում, ինչպիսին է եվրոպական անվտանգությունը, իրավիճակը՝ Ուկրաինայում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում»:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ