Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ-ն կձևակերպի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում

ԵԱՀԿ-ն կձևակերպի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում
17.05.2016 | 18:58

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի պահպանման, կրակի դադարեցման մասին այն տեսքով, ինչ տեսքով դա ամրագրվել է դեռ նախորդ հարյուրամյակի 94-95 թվականների համաձայնագրերով: Պայմանավորվել ենք, որ ԵԱՀԿ-ն կձևակերպի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում, որ ԵԱՀԿ-ն նաև կօգնի լուծել անհետ կորածների խնդիրը, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն իրենց հաջորդ հանդիպման օրը և վայրը», - հայտարարել է Լավրովը:
Լրագրողներից մեկի հարցին` լարվա՞ծ էր մթնոլորտը նախագահների հանդիպմանը և հնարավո՞ր է որևէ փոխզիջում, Լավրովը պատասխանել է. «Փոխզիջումը միշտ է հնարավոր: Եթե այդպիսի հնարավորություն չլիներ, ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կդադարեցնեին դրանով զբաղվել: Մենք նպատակաուղղված ենք գործը ավարտին հասցնելու և շարժվելու առաջ դեպի հակամարտության լիակատար կարգավորում: Թերևս, հաշվի առնելով կողմերի միջև իրավիճակի լարվածությունը, հարկ կլինի դա անել փուլ առ փուլ: Եվ կարգավորման առաջին փուլի համաձայնեցման հնարավորությունները կան, դրանք ձևակերպվել են Ռուսաստանի միջնորդությամբ, որը գործել է համանախագահների ընդհանուր մոտեցումների շրջանակներում և ստացել է մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների աջակցությունը: Մենք հիմքեր ունենք կարծելու, որ հայկական և ադրբեջանական կողմերը տրամադրված կլինեն ձևակերպելու փոխզիջումը, իսկ մենք ամեն կերպ կաջակցենք»:


Վիեննայի բանակցությունները կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հանդիպմանը ներկայացված են եղել ԱԳ նախարարների մակարդակով, իսկ Ֆրանսիան՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալի: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ