Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին հայտարարել է, որ իրեն «թևաթափ է անում» ԱՄՆ-ի պատասխանը գլոբալ միգրացիոն ճգնաժամին: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի հատուկ բանագնաց Ջոլին թեման բարձրացրել է Լոնդոնում՝ ընդգծելով, թե մտավախություն ունի, որ փախստականներին մարդասիրական օգնության միջազգային համակարգը փլուզվում է: