Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մամեդյարով. Վիեննայի բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում

Մամեդյարով. Վիեննայի բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում
17.05.2016 | 20:42

«Ես համաձայն եմ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականին, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում հակամարտության կարգավորմանը փուլային մոտեցման հիման վրա սուբստանտիվ բանակցություններ սկսելու համար», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մամեդյարովը շարունակել է, թե բանակցությունները պետք է իրականացվեն հնարավորինս շուտ և «արդարացնեն տարածաշրջանում ապրող մարդկանց ու միջազգային հանրության տևական սպասելիքները էական արդյունքներով»:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ