Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փարիզը ողջունում է ԼՂ հարցով Վիեննայի հանդիպման արդյունքները

Փարիզը ողջունում է ԼՂ հարցով Վիեննայի հանդիպման արդյունքները
17.05.2016 | 20:48

Ֆրանսիայի իշխանությունները ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Վիեննայի միջազգային հանդիպման արդյունքները՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը: «Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Վիեննայում կայացած Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները, որը թույլ է տվել վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն ապրիլի 2-5-ը տեղի ունեցած արյունալի բախումներից հետո»,- ասել է Նադալը: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ընթացքում պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը և հայտարարել են հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառության մասին, համաձայնել են մի շարք միջոցների ընդունման անհրաժեշտության հետ, մասնավորապես՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը:

«Այդ պարտավորությունները շատ մեծ նշանակություն ունեն: Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել դրանք և կշարունակի որպես միջնորդ հանդես գալ իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ»,- հայտարարել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ