Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՏՄ պետությունների նախագահները կհանդիպեն մայիսի 31-ին Աստանայում

ԵԱՏՄ պետությունների նախագահները կհանդիպեն մայիսի 31-ին Աստանայում
17.05.2016 | 20:49

ԵԱՏՄ-ի անդամ պետությունների նախագահների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵԱՏՀ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կկայանա մայիսին Ղազախստանի մայրաքաղաքում: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները հավանության են արժանացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծը «2016-2017 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշերի մասին»:

Նախատեսվում է այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ԵԱՏՄ երկրների նախագահների քննարկմանն այս տարվա մայիսի 31-ին»,- ասված է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ